Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բազկամարտիկների գերազանց մրցելույթը

Բազկամարտիկների գերազանց մրցելույթը
13.09.2013 | 11:19

Լեհաստանում ավարտված բազկամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում 80 կգ քաշային Վլադիմիր Մնացականյանը ձախ ձեռքով հաղթել է բոլոր մրցակիցներին ու հռչակվել չեմպիոն: Նշենք, որ չեմպիոնությունը Վլադիմիրի համար նորություն չէ: Մինչ այս նա եղել է թե աշխարհի և թե Եվրոպայի չեմպիոն, սակայն ավելի թեթև` 70 կգ քաշային կարգում:
Ոսկե ելույթ է ունեցել նաև (ձախ ձեռք) 60 կգ քաշային կարգը ներկայացնող Աշոտ Ադամյանը, ով մասնակցել է զուգահեռ անցկացվող երիտասարդների (քսանմեկ տարեկաններ) աշխարհի առաջնությանը: Հայաստանի ընտրանու ակտիվում են նաև արծաթե ու բրոնզե մեդալներ: Բրոնզ է շահել Արմեն Չապուխյանը, իսկ, այ, տասնութամյա Դավիթ Ստեփանյանը բրոնզին (աջ ձեռք) կարողացել է գումարել արծաթե մեդալ (ձախ ձեռք): Հուրախություն բոլորիս, մեր բազկամարտիկներն առաջինն են եղել նաև թիմային հաշվարկում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ